Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 18-19.2012


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Բուժիչ դեկոլտե/լանջաբացվածք

Գիտնականներն անցկացնելով հատուկ հետազոտություն պարզել են, որ կանացի բաց կրծքին նայելը երկարացնում է տղամարդկանց կյանքը: Ըստ գերմանացի գիտնականների հետազոտության տվյալների, կյանքի երկարացումը կարող է լինել բավական էական` մինչև 5 տարի: Նրանք, ովքեր պարբերաբար նայում են բաց կրծքով կանանց նկարներ, արյան ճնշումը ցածր է, իսկ երակազարկը` նորմալ, քան նրանց մոտ ովքեր դա չեն անում: Այսպիսով, նման նկարներ սիրողներն ավելի պակաս են հակված սիրտ-անոթային հիվանդությունների: Ընդամենը 10 րոպե հմայվելով կանացի գեղեցիկ լանջաբացվածքով հավասարազոր է 30-րոպեանոց աէրոբիկայով պարապելուն: Սեռական գրգռվածությունը լավացնում է սրտի տրոփյունը և արյան շրջանառությունը:

 

Մինի-փեշ տատիկի համար


Որքան քիչ հագուստ է հագնում/կրում կինը, այնքան ավելի է ապրում` նման հետաքրքրական եզրակացության են հանգել բրիտանացի գիտնականները: Հետազոտությանը մասնակցել են 70 տարեկանից բարձր ավելի քան 5000 կին: վերլուծության արդյունքները զարմացրել են մասնագետներին. որքան քիչ հագուստ է հագել մասնակիցը, այնքան ավելի է նա շանս ունեցել ապրելու երկար: Գիտանականները մի քանի տեսություն ունեն, որը բացատրում է նման փոխկապվածությունը: Նախ, հագուստը պարունակում է քիմիական նյութերի մնացորդներ, որոնք օգտագործվում են լվացքի և մաքրման ժամանակ, որոնք միանալով քրտնքի հետ, կարող են առաջացնել միացություններ, որոնք ներթափանցում են մաշկի մեջ և բացասաբար են անդրադառնում առողջության վրա, ընդհուպ մինչև քաղցկեղի առաջացումը: Երկրորդ, կինը բաց հագուստով ավելի է գրավում տղամարդկանց և ավելի մեծ հնարավորություն ունի ամուսնանալու և հաճախ զգաղվելու սեքսով: Իսկ այն նպաստում է երկարակեցությանը:

 

Ֆիզկուլտուրա գումարած համակարգիչ

 

Ամերիկացի գիտնականները պարզել են, որ տարեցները, ովքեր զբաղվում են ֆիզիկական վարժություններով և օգտվում են համակարգչից, ավելի լավ հիշողություն ունեն, քան նրանք, ովքեր դա չեն անում: Ուսումնասիրությանը մասնակցել են 70-93 տարեկան 926 մեծահասակներ: Նրանցից 109-ի մոտ (12%) առկա էր կոգնիտիվային խախտում` հիշողության, ճանաչողական գորժառույթների և մտավոր աշխտաունակության թուլացում: Ուսումնասիրության բոլոր մասնակիցները պատասխանել են այն հարցերին, որոնք թույլ են տվել գնահատել հարցմանը նախորդած նրանց մտավոր ակտիվությունը, ինչպես նաև տարվա ընթացքում նրանց կենսակերպը:Այդ թվում տարեցները պետք է նկարագրեին իրենց ֆիզիկական ակտիվությունը և օգտագործած կալորիայի քանակը: Մասնակիցների շրջանում, ովքեր օգտվել են համակարգչից և կատարել են ֆիզիկական վարժություններ, ճանաչողական ունակություններն ավելի լավ էին, իսկ հիշողության կորուստն ավելի պակաս, քան նրանց մոտ, ովքեր խուսափել էին սպորտով և համակարգչով զբաղվելուց:   

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 18-19.2012
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ